Ջրատարում հայտնաբերվել է տղամարդու գլխատված դի
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղում գտնվող ջրատարում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջրաշեն գյուղ մեկնած Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի պետ Թեմուր Ջնդոյանի գլխավորությամբ քննչական խումբը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարար վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարները, «կանալում» հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի:
Այս պահին փրկարարները փորձում են դուրս բերել դին և դատաբժշկի կողմից դիակի զննումից հետո պարզ կլինի մահացածի տարիքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակը գլխատված է: Արտաշատի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ ոստիկանությունը փորձում է պարզել դիակի ինքնությունը:
Shamshyan.com