««ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «AMAP»-ի շրջանակներում տպագրված բազմալեզու նյութերի բովանդակության համար որևէ պատասխանատվություն չի կրում»:
Գիտնականի համար նոր բան ստեղծելն իրական հաճույք է
Երեք օր առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին` լրագրողներին խոստանալով, որ բոլոր հարցերին կպատասխանի նոյեմբերի 5-ին:
Երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է հերթական զեկույցը` տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, մեր պետական այրերից շատերը անմիջապես պեղում են դրական տվյալներն ու ճառեր կարդում դրանց վերաբերյալ։
Գործով մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպանի հարցին, թե եթե Վահեն լվացվելուց հետո դուրս գար և իր ընկերներին այդքան մարդկանցով շրջապատված չտեսներ` հնարավո՞ր է նա հաշվեհարդար տեսներ, Ա. Բայադյանը պատասխանեց, թե ինքը չի ցանկանում անիմաստ ենթադրություններ անել:
«Որակի սերտիֆիկատը չի տրվում շենքերին, այլ տրվում է այն ապրանքներին, որոնք օգտագործվել են շենքերի կառուցման ժամանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող «Մեխշին» ընկերության հիմնադիր Փիրուզա Աբաջյանը:
Այսօր վաղ առավոտյան Բելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ն մեկնել է Իսպանիա, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում ուժերը կչափի «Վալենսիայի» հետ:
Նորայր Ստեփանյանն աշխատել է Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Վլադիկ Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոց ՊՈԱ կազմակերպությունում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, միաժամանակ նաև ֆիզիկական կուլտուրայի մեթոդ միավորման նախագահ, ընդգրկված է եղել «ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական ավարտական քննությունների ընդունման հանձնաժողովի կազմում:
Նոյեմբերի 4-ին Ռուսաստանի մի քանի քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ռուս ազգայնականների կազմակերպած «Ռուսական երթերը»` «Русский марш» խոսուն անվանումով:
«Միշտ թերահավատորեն եմ վերաբերվել բոլոր այն սպասումներին, որոնք պայմանավորել են անհատով` ֆետիշացնելով անհատի գործոնը: Նման մոտեցումը վտանգավոր է և հարիր չէ ժողովրդավարական պետություններին»:
«Վաղը քաղխորհրդի նիստ ունենք, կփորձենք այդ հարցը բարձրացնել և հասկանալ, թե ի՞նչ նկատի ունեին մեր գործընկերները»:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 6-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.24%-ով:
«Ո՞վ է նա ընդհանուր առմամբ, ինձ համար դժվար է ասել: Ուղղակի կենսագրության մեջ մի դրվագ կա, որ Անկախության հռչակագիրն է կարդացել»:
Ուկրաինայի հավաքականի, «Միլանի», «Չելսիի» և Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն, ով այս տարի ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, հունվարի 7-ին Ցյուրիխում աշխարհի լավագույն ֆուտբոլիստին կհանձնի «Ոսկե գնդակը»:
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շարունակում է պարբերաբար իր ֆեյսբուքյան ընկերներին տեղեկացնել համերգային շրջագայության ընթացքում ստացած տպավորությունների մասին:
Հայերենը վերջապես գրավում է Google-ի թոփ տասնյակը, կամ ավելի ճիշտ` թեժ տասնյակը: Այս մասին տեղեկացնում է բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Նա իր բլոգում, գրում է այն մասին, որ սովորաբար Google trends-ում հայերենով գրառումների մասին տեղեկություններ չեն լինում:
Այսօր ՀՀԿ-ական պատգմավոր Սուքիաս Ավետիսյանի և ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն նախագահ Սոս Գիմիշյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսում բանավեճի հիմնական թեման ընդդիմություն-իշխանություն հակադրությունն էր` բարոյականության խնդիրների համատեքստում:
«27-ամյա Դավիթ Գևորգյանը մահացել է ոչ թե Հանրապետական կուսակցության շենքի, այլ այդ շենքին կից իրականացվող մեկ այլ շենքի շինաշխատանքների ժամանակ, որն ընդհանրապես կապ չունի ՀՀԿ-ի հետ»:
«Սատանայի հետ չի կարելի համագործակցել, որպեսզի այս իշխանություններից ազատվել: Այս իշխանությունը շատ ավելի լավն է, քան սատանան, ինչքան էլ ես ընդդիմադիր լինեմ, ինչքան էլ քննադատեմ»:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատավարությունը:
Աշխարհի 2-րդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն իր աջակցությունն է հայտնել իսպանացի Ռաֆայել Նադալին, ով ծնկների վնասվածքի պատճառով բաց է թողնում ATP Ամփոփիչ մրցաշարը:
Արդյո՞ք այս ժամանակահատվածում Ս. Բոզոյանի մոտ ցանկություն չի առաջացել պատմել ճշմարտությունը, որը նա թաքցնում է: 168.am-ի այս հարցին ի պատասխան, Մ. Բոզոյանն ասաց. «Հանկարծ այդ բառը (թաքցնել.- Մ. Մ.) ոչ մի տեղ չասես, խնդրում եմ, որովհետև բոլորը գիտեն, թե ինչից է եղել: Բոլորը գիտեն ճշմարտությունը, ուղղակի մեղքը բարդեցին իր գլխին… Իրենք 4 հոգով էին… Էդ հարցն էլ է ինձ շատ տանջում, թե ինչո՞ւ միայն իմ ամուսինը պետք է պատասխանատվություն կրեր»:
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2012թ. հունվար-սեպտեմբերին 42 միլիարդ դրամով (12%-ով) ավել շատ հարկ են վճարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս տվյալները կարելի է գտնել ՊԵԿ-ի կողմից այսօր հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Հայաստանում առաջին անգամ «ընդդիմության» դիրքերից հանդես է գալիս մի կուսակցություն, որը կամ իշխանությունից ավելի հարուստ է, կամ առնվազն այնքան կարողություն ունի, որքան իշխանությունը: Այսինքն` առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի` առանձին հանդես գալու դեպքում իրականում կարող է ընթանալ շատ սուր պայքար, որը, սակայն, լինելու է ոչ թե ծրագրային, գաղափարական, այլ ֆինանսական պայքար` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Եթե իշխանությունը ծառայում է մարդուն, Հայաստանում պետք է հաստատվի քաղաքական համակարգ, այլ ոչ թե` ապաքաղաքական ու թայֆայական:
Բրազիլիայի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկի 22-ամյա քրոջն առևանգողները դեռ չեն կապնվել աղջկա հարազատների հետ և փրկագին չեն պահանջել:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Աշոտ Չտրկյանը երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել:
Արարատի մարզի Նոյակերտ համայնքի ղեկավարի նոյեմբերի 4-ին կայացած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով գյուղապետ է ընտրվել գյուղապետի օգնական, ՀՀԿ անդամ Հովհաննես Խոսրովի Հարությունյանը:
Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին մեկ տարի առաջ «Սինջարը» դիմել էր ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ որպեսզի իրենց կրթական ծրագրերին աջակցեն:
Սյունիքի մարզպետարանը գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու նպատակով բանակցություններ է սկսել Իրանի Ատրպատականի մարզի հետ: Այս ծրագրի դիտարժան կետը, որ նաև սկսել է հուզել տեղի բնակիչներին` հայկական արոտավայրերի տրամադրումն է իրանական կողմի ոչխարներին: