
Աշխատանքից ազատվել է գյուղնախարարության ՊՈԱԿ-ի տնօրենը. պատճառը սիբիրյան խոցն է

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր` նոյեմբերի 6-ին, աշխատանքից ազատվել է գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մամիկոն Գասպարյանին:
Վերջինիս պաշտոնանկությունը կապված է վերջին շրջանում գլուխ բարձրացրած սիբիրյան խոց վարակի հետ, որն անասուններին ոչ պատշաճ պատվաստելու հետևանք էր: ՊՈԱԿ-ի պաշտոնավարումը ժամանակավորապես դրվել է Գագիկ Վարդանյանի վրա, մինչև մրցույթ անցկացնելը: