
Խուան Մատան՝ Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլսիտ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան ճանաչվել է Անգլիայի առաջնության՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Իսպանացին նախորդ ամիս «Չելսիի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 3 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ է ճանաչվել Ալեքս Ֆերգյուսոնը, ում գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հոկտեմբերին անցկացրած 3 խաղերում էլ հաղթել է մրցակիցներին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը