
Ֆեդերերն առաջին հաղթանակը տարավ ամփոփիչ մրցաշարում և ռեկորդ սահմանեց

Լոնդոնում ընթացող ATP ամփոփիչ մրցաշարում աշխարհի երկրորդ ուժեղագույն ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6։3, 6։1 հաշվով հեշտ հաղթանակ է տոնել սերբ թենիսիստ Յանկո Տիպսարևիչի նկատմամբ։
Այսպիսով, շվեյցարացին սահմանել է ռեկորդ՝ ամփոփիչ մրցաշարերում տանելով 40-րդ հաղթանակը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր չեխ թենիսիստ Իվան Լենդլին՝ 39 հաղթանակ 12 տարում։ Այս մասին հաղորդում է ATP պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը