
Մանկապարտեզից 13 երեխա թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Արարատի մարզի Արարատ գյուղի (Դավալու) մանկապարտեզում խոշոր թունավորման դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկապարտեզի 3-5 տարեկան 13 երեխա թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանցից տասի վիճակն արդեն կայուն է, իսկ երեքը գտնվում են հիվանդանոցում: Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com