«Obama Style», թե՞ «Mitt Romney Style». այսօր ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են (տեսանյութ)

ԱՄՆ-ում նախընտրական կրքերը հասել են իրենց գագաթնակետին: Ինչպես հայտնի է, այսօր ԱՄՆ-ում տեղի են ունենում նախագահական ընտրությունները, որտեղ մրցակցում են ԱՄՆ գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման և հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին: Երկու թեկնածուների միջև պայքարն այնքան է սրվել, որ նրանք հանդես են գալիս ամենատարբեր ձևերով և մրցակցում ամենատարբեր հարթակներում` նախընտրական քարոզարշավներում, տարբեր հաղորդումներում, հարցազրույցներում և նույնիսկ երգերում:

Մի քանի օր առաջ Բ.Օբամայի կողմնակիցները նույնիսկ տեսահոլովակ են ստեղծել` հայտնի կորեական հիթ «Gangnam Style»-ի համանմանությամբ, որը կոչվում է «Obama Style», որտեղ երգիչները գովերգում են Օբամային, ծաղրում Ռոմնիին և կոչ անում քվեարկել Օբամայի օգտին: Ետ չեն մնացել նաև Ռոմնիի կողմնակիցները, ովքեր իրենց հերթին ստեղծեցին «Mitt Romney Style» նմանակումը:

 

Տեսանյութեր

Լրահոս