Գոմեշի մսի գործով մեղադրյալը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
Քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գոմեշի մսի գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը օգոստոսի 29-ին ձերբակալվել է, իսկ սեպտեմբերի 3-ից գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Հիշեցնենք, որ բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում՝ գոմեշի մսի հայտնաբերման փաստով քրեական գործ է հարուցվել Ա. Օհանջանյանի դեմ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:



