Ալիևը չի զղջում Սաֆարովին ներում շնորհելու համար

Ադրբեջանում չեն դադարում պետական մակարդակով արդարացնել ոճրագործին ներում շնորհելու բռնապետական ու սադրիչ գործելաոճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով ադրբեջանական «Թրենդին», Տերտերում երիտասարդներ հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի կացնային քաղաքականությունը հերթական անգամ պաշտպանել է նախագահ Իլհամ Ալիևը` նշելով, որ չի զղջում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու համար:

«Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը շատ ճիշտ էր, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ եթե նախօրոք իմանայի, որ Հայաստանն ու նրա հովանավորները նման աղմուկ կհանեն, կրկին ներում կշնորհեի Ռամիլ Սաֆարովին,»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը` հավելելով, թե իրենք գործել են օրենքի սահմաններում:

Փաստորեն, Ալիևն իր հայտարարությամբ կրկին ապացուցել է, որ իր համար որևէ նշանակություն չունեն իրավական և բարոյական նորմերը: «Ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե ինչ են ասում հայերը»,- ասել է Ալիևը:

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Ադրբեջանին դատապարտող հայտարարությունների մեծ հոսքին` Ալիևն այս ամենն անվանել է երկակի ստանդարտների քաղաքականություն: «Ոչինչ չի կարող Ադրբեջանին շեղել իր նախանշած ուղուց»:

 

Տեսանյութեր

Լրահոս