Բաժիններ՝

Փայտյանը Հայաստանում չէ՞

ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը երկրում չէ, նա մեկնել է արտերկիր` բուժման:

Այս մասին «Հայկական Ժամանակի» թղթակցին ասել է Փայտյանի օգնականը: Վերջինս չի պատասխանել հարցին, թե ուր է գնացել Փայտյանը և հնարավո՞ր է` էլ չվերադառնա: Իսկ ահա ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, ի պատասխան թերթի թղթակցի հարցի` ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործով որևէ կարգավիճակ ստացե՞լ է, պատասխանել է.

«Ներկայումս ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննարկման փուլում է գտնվում ԼՂՀ պաշտպանության բանակի պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործով մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»:

Ըստ նրա` նախաքննական մարմինն այժմ փորձում է պարզել` արդյոք նրանց գործողություններում առկա՞ են քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031