Բաժիններ՝

«Հարսնաքարի» գործով մեղադրյալի խնդրանքը բավարարվեց

«Հարսնաքարի» գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանին այսօր պաշտպան նշանակվեց փաստաբան Միհրան Պողոսյանը։ Մի քանի օր առաջ Ա. Բաղդասարյանից դիմում էր ստացվել դատարան, որի համաձայն վերջինս հայտնել էր, որ նախորդ դատական նիստում իր պաշտպան նշանակված Վաղարշակ Գևորգյանի ծառայություններից հրաժարվում է և խնդրում պաշտպան նշանակել Միհրան Պողոսյանին։ Դատարանը քիչ առաջ բավարարեց վերջինիս խնդրանքը։

Այժմ հայտարարվել է ընդմիջում, քանի որ Մ. Պողոսյանը ծանոթանում է գործի նյութերին։

Վահե Ավետյանի հայրը և մյուս տուժողները՝ Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արկադի Աղաջանյանը և Էդգար Նիկոյանը չեն ներկայացել դատական նիստին։ Վերջիններս խնդրել են իրենց հնարավորություն ընձեռել նախապատրաստական փուլում չմասնակցել դատական նիստերի։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետևանքով, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը` հունիսի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից ևանզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), և 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս