Բաժիններ՝

Հայաստանում կա «բրենդինգի» խնդիր

«Հայաստանում արտահանման խթանմանը խանգարող թիվ մեկ խնդիրը բրենդինգն է, որը բացակայում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Հայաստանի գործատուների հանրապետական միությունը պատրաստ է՝ թե խորհրդակցություններով, և թե ցանկացած այլ տիպի օգնություն ցուցաբերել բոլոր այն գործարարներին, ովքեր շահագրգռված են զարգացնել իրենց արտադրությունը՝ արտահանման նպատակով»,- ասաց Գ.Մակարյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչպիսի՞ն է վերջին տարիների արտահանման դիվերսիֆիկացիան, քանի որ այդ մասին պարբերաբար հայտարարում են համապատասխան գերատեսչությունների ղեկավար անձինք, Գ.Մակարյանը պատասխանեց. «Վերջին տարիներին այդ դիվերսիֆիկացիան փոքր-ինչ մեծացել է, սակայն այն դեռ բավականին փոքր է: Օրինակ, գյուղմթերքների արտահանման ծավալները վերջին տարիներին մեծացել են, ու դա տեսանելի է: Ջրի և որոշակի հյութերի խմբի ապրանքատեսակների արտահանման ծավալները մեծացել են, սակայն մնացած բոլոր այլ ապրանքախմբերի արտահանման մեջ մնացել ենք նույն  դիրքում: Հարկավոր է ուսումնասիրել և անել ամեն ինչ, որպեսզի ավելանա արտահանումը, և դրանով իսկ զարգանա տնտեսությունը»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս