Վերա Բրեժնևան ամուսնալուծվել է
Ռուսական շոու-բիզնեսի հայտնի և գրավիչ երգչուհիներից մեկը`Վերա Բրեժնևան, համալրեց ամուսնալուծված կանանց շարքը: Նշենք, որ երգչուհու և իր ամուսնու`Միխայիլ Կիպերմանի ամուսնալուծության մասին լուրերը ռուսական շոու-բիզնեսում վաղուց էին շրջանառվում, սակայն այդ բոլոր խոսակցությունները երգչուհին հերքել էր:
Երգչուհին ամուսնուց բաժանվելու մասին լուրն անձամբ հայտնել է «Русского радио»-ի ուղիղ եթերում` նշելով, որ իրենց հարաբերությունները խզվել են ամիսներ առաջ: Հարցին, թե ո՞րն է զույգի բաժանման պատճառը` Վերա Բրեժնևան չի պատասխանել, սակայն կան խոսակցություններ, որ զույգը բաժանվել է ֆինանսական անհամաձայնության պատճառով: Նշենք, որ Վերա Բրեժնևան և Միխայիլ Կիպերմանն ամուսնացել էին 2006 թվականին, իսկ ամուսնության երրորդ տարում ծնվել էր նրանց դուստը`Սառան: Այս մասին տեղեկացնում է spletnik.ru-ն:



