«Ակնհայտ է, որ ՀԱԿ հեղինակությունը շարունակում է ցավալի անկում ապրել, որի մեղավորն ինքնակոչ «կենտրոնական գրասենյակն է»` իր անվերադարձ ինքնասիրահարված առաջնորդի թույլ տված կոպիտ սխալներով…»:
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն իր ուրախությունն է կիսել, որ «Ռեալի» կիսապաշտպան Կական երկու տարվա ընդմիջումից հետո նորից հրավիրվել է ազգային հավաքական:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նախատեսում է կույրերի և տեսողական խնդիրներ ունեցողների երեք դպրոցներին ապահովել բրայլյան դիդակտիկ նյութերով: Արդեն կնքվել է համապատասխան պայմանագիրը «Հանգրվան» հասարակական կազմակերպության հետ, ըստ որի Լեհաստանում կպատրաստվեն և Հայաստան կառաքվեն շուրջ յոթ միլիոն դրամի 14 անուն անհրաժեշտ նյութերը:
Ինչպես հայտնի է, ցանկացած օրենքի նախագիծ գնահատվում կառավարության կողմից՝ տարբեր ոլորտների վրա ազդեցության մասով։ Սա նորմալ գործընթաց է, սակայն դրա զուտ մեխանիկական իրականացումը երբեմն զավեշտալի դրսևորումներ է ստանում։
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն գոհ է մնացել էլ Կլասիկոյում հավաքականի խաղացողների գործողություններով:
Գիտնականները նշել են, որ դեռահասության տարիքում ծխելը սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման պատճառ է դառնում: Այդ իսկ պատճառով գիտնականները կոչ են անում թողնել ծխելը, քանի որ դրանից հետո մեծապես լավանում է մարդու առողջական վիճակը:
Աբրահամը, ով օգոստոսի 25-ին պարտության մատնեց Ռոբերտ Շտիգլիցին և նվաճեց WBO տարբերակով չեմպիոնական գոտին, կփորձի տիտղոսը պաշտպանել դեկտեմբերի 15-ին:
ԵՄ համաժողովի նախաշեմին, որը տեղի է ունենալու այս ամսվա վերջին, շարունակվում են Եվրագոտու երկրների համար համընդհանուր բյուջեի ստեղծման վերաբերյալ բանավեճերը: Ընդդիմությունը, սակայն, սպասվածի չափ վստահ հանդես չի գալիս:
Արևմուտքը հանդուրժում և անգամ հովանավորում է այս ռեժիմին, որովհետև ռեժիմի ազդեցիկ անդամների վրա իրենք ունեն հսկայածավալ կոմպրոմատ, ինչն էլ թույլ է տալիս իրենց ուզած որոշումները կորզել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերում, կամ իրենց կողմից ֆինանսավորվող միջազգային կորպորացիաների միջոցով տիրանալ մեր երկրի ընդերքի բնական պաշարներին` հակառակ Հայաստանի ազգային շահերի:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը երեկվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շատ, չափազանց կարևոր, կարելի է ասել՝ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցի՝ Վրաստանի կողմից «Վրաստան՝ գինու բնօրրան» բրենդը Եվրամիությունում գրանցելուն։
Մոտ ժամանակներում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է դառնալ Էլ Կլասիկոյի լավագույն ռմբարկու։
ՌԴ նախկին Ֆինանսների նախարար, քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինն առաջարկ է ստացել ղեկավարել ֆինանսական մեգառեգուլյատորը: Այդ մասին նա հայտնել է «Ռիա-Նովոստիի» հետ զրույցում:
«WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդին: Ասսանժի խոսքով, նման քայլի պատճառն այն է, որ Գիլլարդը դեռ երկու տարի առաջ սուտ հայտարարություն էր արել։
Ցուցմունք չտալը գուցե Վ. Օսկանյանի պաշտպանների կողմից ընտրված մարտավարություն է: Սակայն, հաշվի առնելով այս գործի հնչեղությունը, քաղաքական երանգավորումը, այդ մարտավարությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ: Եթե, իհարկե, ինչպես նշեցինք, կալանավորումը ևս չի մտնում մարտավարության մեջ: Խոսքն այդ դեպքում, սակայն, ոչ թե իրավական, այլ քաղաքական մարտավարության մասին է: Անկախ ամեն ինչից` Վարդան Օսկանյանի գործը հազիվ թե երկար ժամանա մնա «կախակայված» վիճակում: Այն թե իշխանության, թե Օսկանյանի կողմից վերածվում է քաղաքական գործընթացների «դետոնատորի», որը պայթելու է հարմար պահի:
Որքան տարօրինակ, նույնքան էլ օրինաչափ է, որ, ի տարբերություն 2008թ. ընտրություններին նախորդող շրջանի, երբ բոլորը՝ իշխանությունները, քաղաքական դաշտը, հասարակությունը, սպասում էին Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին, այսօր սպասելիքները կապված են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Փոխվել է միայն այն, որ «սպասողների» շարքից դուրս է մնացել հասարակությունը, որի՝ սպասողի տեղը զբաղեցրել է ՀԱԿ-ը: Լ. Տեր-Պետրոսյանն՝ ինքը, «ասողից» դարձել է սպասող:
Դեռ հարցական է, թե ո՞վ է մեզ խաբել, Հունգարիա՞ն է մեզ խաբել, թե՞ Ադրբեջանն է խաբել Հունգարիային: Այս իրադրության մեջ, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ գտնել ոչ ստանդարտ մոտեցումներ և գնալ Հունգարիայի հետ մերձեցմանը և միասին հանդես գալ Ադրբեջանի դեմ: Դա կլիներ ավելի ճիշտ
«Compass band»-ի հիմնական կազմն իր «Sweetie baby» երգով համապատասխանում է մրցույթի կանոններին և կմասնակցի Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին. այս մասին ասված է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի տարածած հաղորդագրության մեջ:
Հանրաճանաչ հումորիստ Կարեն Ավանեսյանը, ով տեղափոխվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք, հիմա իրեն համեմատաբար լավ է զգում. այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է դերասանի տնօրեն Ռոման Հակոբյանը:
Երեկ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, Խանջյան փողոցում, Ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես S 420» մակնիշի 26 ՍՍ 915 համարանիշի և «ԲՄՎ 535 A» մակնիշի 70 ՕՏ 500 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Մեր օլիգարխների տեսքը, վարքը, պահելաձևը, գիտելիքների մակարդակը, նրանց մասնակցությունը քաղաքական կյանքին, մեղմ ասած, համեմատելու եզրեր չունի: Ցավալին այն է, որ մեզանում կան շատ կիրթ, պարկեշտ, լայնախոհ գործարարներ, որոնք ինչ-ինչ հանգամանքներից կամ չեն ուզում երևալ կամ մենք չենք նկատում, կամ չենք ուզում նկատել…
Հունգարական ATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե Հունգարիայի ժողովուրդը մեր թշնամին չէ, չնայած այն սխալ որոշմանը, որ ընդունել է պաշտոնական Բուդապեշտը:
Մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից փոքր թվով անդամներ ունեցող խմբակցությունը կամ պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում պատգամավորական միավորումը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ:
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ազգային թիմի մարզումից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց առաջիկա խաղի մասին:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի Հանրապետության հիմնի՝ Մեր հայրենիքի երաժշտության իրական հեղինակի հարցը՝ Կանաչյա՞ն, թե՞ Գլազունով։ Խորհուրդ կտանք լսել հատկապես 1.06-1.37 հատվածը։։
Մեր տեղեկություններով` Հայաստանից հեռացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջին գործադիր տնօրեն, ՀԱԿ անդամ Մանուշակ Պետրոսյանը:
«Յուրաքանչյուր խուց 16 քմ է: Բոլորը նույնանման են, նախատեսված են չորս անձի համար: Մենք առաջին անգամ հրաժարվելու ենք այն խցերից, որտեղ ապրում են 10-15 մարդ: Սա իր հետ կբերի տասնյակ խնդիրների լուծում»,- նշել է Հ. Թովմասյանը:
Հայաստանի հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց առաջին մարզումը, որից հետո լրագրողների հարցերին պատասխանեց հարձակվող Էդգար Մանուչարյանը.
Դատապարտելի է քաղաքականությունը տվյալ դեպքում որպես վահան, կամ նախահարձակ լինելու համար հարմար թուր օգտագործելու գործելաոճը: Հատկապես, եթե մոտ ապագայում նախագահական ընտրություններին առաջադրվելու տենչանք ունես: Ինչպես կասեր Հուլիոս Կեսարը` «Жена Цезаря должна быть вне подозрений»…»:
Օրվա ընթացքում երեք բաժակից շատ սուրճ խմող մարդկանց մոտ մեծանում է գլաուկոմայով հիվանդանալու հավանականությունը: Ինչպես հաղորդում է health24-ը, այս եզրակացությանն են հանգել Հարվարդի համալսարանի գիտնականները:
Օտար լեզուներ արագ սովորելիս ուղեղի համապատասխան հատվածը չափերով մեծանում է: Ըստ sciencedaily-ի՝ այս եզրակացությանն են հանգել շվեդ գիտնականները: Նրանք հետևել են մի խումբ մարդկանց ուղեղի աշխատանքին, երբ նրանք արագ տեմպերով սովորել են որևէ օտար լեզու: