Վարդան Ղուկասյանն այլևս քաղաքապետ չէ

ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել վաղաժամ դադարեցնել ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունը:

Սույն որոշման ընդունումը պայմանավորված է Վ. Ղուկասյանի կողմից հրաժարական ներկայացնելու հանգամանքով, ինչի վերաբերյալ Գյումրու քաղաքային համայնքի ավագանին 2012 թվականի հոկտեմբերի 9-ին կազմել է N 12 արձանագրությունը, որը ներկայացվել է լիազոր մարմին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:

Վ. Ղուկասյանի լիազորություններն ավարտվելու էին 2012 թ. նոյեմբերի 11-ին: Ս.թ. սեպտեմբերի 9-ին Գյումրի քաղաքում կայացած համայնքի ղեկավարի հերթական ընտրության արդյունքում քաղաքապետ է ընտրվել Սամվել Բալասանյանը:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի պարզաբանմամբ՝ սույն որոշումը ավտոմատ նշանակում, որ նորընտիր քաղաքապետը մեկ օրվա ընթացքում կանցնի իր պարտավորությունների կատարմանը:

Տեսանյութեր

Լրահոս