Բաժիններ՝

Նոր կոճակ Ֆեյսբուքում ՝ Want

Ֆեյսբուք սոցիալական ցանցը փորձարկում է նոր կոճակ՝ Want (ցանկանում եմ)։ Սեղմելով կոճակը՝ օգտատերերը կկարողանան նշել իրենց դուր եկած ապրանքները և ստեղծել, այսպես կոչված, ցանկությունների ցանկ (wish-list)։

Նորամուծությունն առաջինը հայտնվել է 7 առևտրային ցանցերի ֆեյսբուքյան էջերում՝ Pottery Barn, Wayfair, Victoria’s Secret, Michael Kors, Neiman Marcus, Smith Optics և Fab.com։

Եթե Like կոճակն արտահայտում էր օգտատիրոջ վերաբերմունքն ընկերության կամ բրենդի նկատմամբ, ապա  Want-ը նշանակում է, որ նա ցանկություն ունի գնել այդ կոնկրետ ապրանքը։

Փորձարկման փուլում է նաև Collect կոճակը, որը թույլ կտա նախընտրելի ապրանքները հավաքել մեկ ընդհանուր՝ միայն ընկերների համար տեսանելի ցանկում։

Կարդացեք նաև

Want կոճակի մասին տեղեկություն հայտնվել էր դեռևս հուլիսին։ Այն հայտնաբերել էր անկախ ծրագրավողող Թոմ Ուոդինգթոնը։

Այս կարգի քայլերն անհրաժեշտ են ներդրողների վստահությանն արժանանալու համար։ Սոցցանցը պետք է կարողանա նրանց, գովազդից բացի, ցույց տալ եկամուտներ վաստակելու այլ հնարավորություններ։ Նորամուծության շնորհիվ Ֆեյսբուքը կփորձի մեծացնել հասույթն իր օգտատերերի հաշվին, որոնց թիվն արդեն գերազանցում է 1 միլիարդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031