Ռեալի և Բարսելոնայի ֆուտբոլիստների միջև այլևս խնդիրներ չկան. Ինյեստա
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ կատալոնական ակումբի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները լավ հարաբերություններ ունեն:
«Այժմ «Ռեալի» ֆուտբոլիստներին հանդիպելիս մենք գրկախառնվում ենք: 2 թիմերի խաղացողներն էլ հարգում են միմյանց: Կային ժամանակներ, երբ մեր հարաբերությունները լարված էին, բայց այլևս նման խնդիրներ չկան: Ազգային հավաքականում նույնպես հրաշալի մթնոլորտ է»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



