Հայաստանը պետք է Ադրբեջանին ցավոտ պատասխան տա

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե հանրության  ուշադրությունը պետք է սևեռված լինի երկու շաբաթ մեկնարկած  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների վրա, քանի որ այն, ըստ նրա` կարևոր իրադարձություն է:

Նրա խոսքով` շատ կարևոր է, որպեսզի մեր հանրությունը տարաբնույթ հոգեբանական  մանիպուլյացիաների օբյեկտ չդառնա մեր  թշնամիների կողմից, և սա ևս  մեկ քայլ է ավելի մարտունակ դառնալու առումով: Ըստ Ջամալյանի` զորավաժությունների անցկացմամբ է, որ մենք պետք է կանխենք սպասվելիք պատերազմը: «Եթե մենք պատրաստ լինենք պատերազմի, ապա այդ պատերազմը երբեք չի լինի»,- հայտարարեց Ջամալյանը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից հնչող քաղաքացիական օդանավերը կործանելու մասին սպառնալիքներին, փորձագետն ասաց, թե դրանից պետք չէ վախենալ, քանի որ դժվար թե Թուրքիան խոսքից անցնի գործի. «Այն, որ Թուրքիան մեր  օդային տարածքը կփակի՝ ես այդպես չեմ կարծում, քանի որ Թուրքիայի  այդ քայլ միջազգային ամենատարբեր կառույցների և երկրների շահերին սպառնացող քայլ կլինի: Դժվար թե  Թուրքիան խոսքից գործի անցնի՝ սա ավելի շատ բարոյահոգեբանական հարթության մեջ պետք է դիտարկել: Եթե Ադրբեջանցի թուրքը վստահ լինի, որ` կործանելով այդ ինքնաթիռը կմնա անպատիժ ու անպատասխան, նա դա կանի, բայց այս պարագայում  էլ մենք ունենք համարժեք պատասխան հասցնելու հնարավորություններ և կարող ենք Ադրբեջանին ցավոտ պատասխան տալ»:

Տեսանյութեր

Լրահոս