Խայտառակ պատկեր Շիրակի մարզում

Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե վարչապետի վերահսկողական ծառայությանը, քաղաքաշինության և ֆինանսների նախարարություններին հաձնարարական էր տրվել` Շիրակի մարզում շարունակել ուսումնասիրությունները պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Եվ նախորդ շաբաթ Շիրակի մարզ կատարած իր այցելության ժամանակ, պարզվում է` Տիգրան Սարգսյանը լուրջ բացահայտումներ է արձանագրել:

«Ես ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են, և շատ խայտառակ պատկեր է մեր առջև բացվում: Ես անցյալ շաբաթ այցելել էի Շիրակի մարզ, և պետական բյուջեից 270 միլիոն դրամ էր հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար: Այս պահի դրությամբ, նախնական արդյունքներով, շուրջ 200 միլիոն դրամն ուղղակի փոշիացված է: Ավելին` դպրոցը երրորդ աստիճանի վթարային դպրոց է, ինչը նշանակում է, որ մենք ուղղակի անիմաստ ենք այդ ծախսերը կատարել»,- այսօր ՀՀ կառավարության նիստտում հայտարարել է վարչապետը:

Նրա խոսքով` Մասիսի թիվ 5 դպրոցում նույնպես խայտառակ իրավիճակ է:

 

Տեսանյութեր

Լրահոս