Պրանդելի. Բոլորը կմոռանան անցյալում կատարվածի մասին, երբ Կրիշիտոն մտնի խաղադաշտ
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հետ կայանալիք հանդիպումից առաջ մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոյին հավաքական հրավիրելը: Հիշեցնենք, որ Կրիշիտոն չմասնակցեց Եվրո-2012-ին, քանի որ մեղադրվում էր պայամանավորված հանդիպումների մասնակցելու մեջ:
«Թե՛ անձնական, թե՛ տեխնիկական տեսանկյունից այդ որոշումը հեշտ է կայացվել: Երբ Ճենովայի դատախազությունը հավաստիացրեց, որ այլևս չեն հետաքրքրվում Կրիշիտոյով, եկավ նրան հավաքական վերադարձնելու պահը: Ինձ համար շատ հաճելի է նրան թիմում տեսնելը: Երբ Կրիշիտոն կրկին դուրս գա խաղադաշտ, բոլորը կմոռանան անցյալում կատարվածի մասին»,- Պրանդելիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



