Բաժիններ՝

Բաց նամակ Պաշտպանության նախարարին

Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները  բաց նամակ են հղել ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին`, որում ասված է.

«Մեծարգո պարոն նախարար,

Վերջերս խնդրանքով դիմել էին Ձեզ՝ կազմակերպելու մեր հանդիպումը մեր զավակների հետ և Դուք օժանդակեցիք: Այդ ուղևորությունը և հանդիպումը` 08.09.2012թ., կատարվեց պատշաճ կերպով և շատ բարձր մակարդակով, այդ էր վկայում Ձեր կողմից մեզ ուղեկցող զինվորական ոստիկանության աշխատակիցների մեծ ուշադրությունը, զինկոմիսարիատի աշխատակիցների հետևողականությունը ու կարգապահ վերաբերումունքը:

Հարգարժան պարոն Օհանյան, մեր որդիները գոհ էին իրենց ծառայությունից, զորամասերի հրամանատարներից և սպայական կազմից, դա ամիջապես նկատելի էր նրանց մարտական կեցվածքից, սանիտարահիգիենիկ ու առողջական վիճակից, սննդից: Մենք՝ ծնողներս, նույնպես անչափ գոհ մնացինք մեր ուղևորությունից, մեր որդիների ընդհանուր վիճակից ու նրանց առօրյայից:

Հարգելի նախարար, ցանկանում ենք նշել մի քանի ուշագրավ, հաճելի և հիշարժան փաստեր: Բոլորովին պատահական` շփվեցինք և հաղորդակցվեցինք Ամերիկայի` Կալիֆորնիա նահանգից, Լոս Անջելոսից և Թուրքիայից ժամանած զբոսաշրջիկ մեր հայրենակիցների հետ, որոնք հիացած էին մեր որդիների մարտական կեցվածքով, ոգու արիությունից և նրանց անգլերեն լեզվի իմացությունից: Զիվորները նրանց համար երգեցին իրենց վաշտերի ոգեշնչող երգերը և հայտնեցին, որ Հայոց աշխարհն ու Արցախը ուժեղ բանակի և իրենց նման զգոն ու կարգապահ զինվորների ամուր ձեռքերում է, իսկ մենք` ծնողներս, նրանց հյուրասիրելով Հայաստանի անուշամահ մրգերը, շնորհակալություն և գոհունակություն հայտնեցինք ամենամյա հեռուստամարաթոնում նրանց մասնակցության և բոլորիս երկրին ցուցաբերած օգնության համար:

Հարգարժան պարոն Օհանյան, կրկին ու կրկին հայտում ենք մեր երախտագիտությունը: Աստված պահապան Ձեզ, մեր Հայոց ազգին, նրա որդիներին և մեր ազգային բանակին:

Հարգանքով` Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներ`

  1. Անահիտ Ամիրաղյան (ք. Այրում), որդին՝ Դավիթ Գևորգի Ահարոնյան` սահմանամերձ N զորամաս
  2. Գևորգ Ահարոնյան (ք. Այրում), որդին՝ Հովհաննես Գևորգի Ահարոնյան` սահմանամերձ N զորամաս
  3. Գոհար Մելքոնյան (ք. Այրում), որդին՝ Արսեն Կարենի Մելքոնյան` սահմանամերձ N զորամաս
  4. Կարեն Մելքոնյան (ք. Այրում), որդի՝ Արմեն Կարենի Մելքոնյան` սահմանամերձ N զորամաս
  5. Սուսաննա Հանիսյան (ք. Այրում), որդին՝ Ահարոն Հովհաննեսի Հանիսյան` սահմանամերձ N զորամաս
  6. Աիդա Սարկիսովա (ք. Այրում), որդին՝ Արա Ռոբերտի Այվազյան` սահմանամերձ N զորամաս
  7. Գրետա Մամյան (ք. Արճիս), որդին՝ Եղիշե Սուրենի Յոլչյան` սահմանամերձ N զորամաս
  8. Մելանյա Աբովյան (ք. Նոյեմբերյան), որդին՝ Մխիթար Սամվելի Մամյան` սահմանամերձ N զորամաս
  9. Արմինե Ամիրաղյան (ք. Նոյեմբերյան), որդին՝ Սևակ Սաշայի Գիշյան` սահմանամերձ N զորամաս
  10. Էլմիրա Խոջյան (ք. Այրում), որդին՝ Գարիկ Գուրգենի Խոջյան` սահմանամերձ N զորամաս
  11.  Արմինե Նազարյան(ք. Այրում), որդին՝ Արսեն Արարատի Մկրտումյան` սահմանամերձ N զորամաս
  12. Ամալյա Սարգսյան (ք. Այրում), որդին՝ Հարություն Ստյոպայի Աղաբաբյան` սահմանամերձ N զորամաս
  13. Մարինե Թամազյան (գ. Արճիս), որդին՝ Նաիրա Արթուրի Ներսեսյան` սահմանամերձ N զորամաս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս