Համաձայն Իսպանիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երկրում գործազրկության մակարդակը երրորդ եռամսյակում հասել է 25.02%-ի՝ նախորդ եռամսյակի համեմատ աճելով 0.4 տոկոսային կետով:
ՌԴ նոտարական պալատի նախագահի խոսքով` իրենց երկրում էլ շատերի կողմից թերագնահատվում է նոտարի դերը, ստեղծվում են խոչընդոտներ, որպեսզի հնարավորինս նվազեցվի, բացառվի նոտարի մասնակցությունը տարաբնույթ գործարքների վավերացմանը: Դեռևս պահպանվում է այն թյուրընկալումը, թե նոտարը պարզապես «կնիք խփող է»:
ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր Եռաբլուր` Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելելու եկավ իր որդու և թոռնիկի հետ: Նրան ուղեկցում էին նաև երիտասարդ երկրապահներ:
Այսօր առավոտյան, ժամը 9:30-ին` առաջին պաշտոնյան, ով այցելեց Եռաբլուր` Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էր: Նա Եռաբլուր էր եկել իր թոռնիկի հետ:
«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան պատրաստ է հունվարին տեղափոխվել «Յուվենտուս»։
«Կուբանի» կիսապաշտպան Ալեքսեյ Իոնովը խոսել է Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ռոստովի» նկատմամբ տարած հաղթանակի (1։0) մասին։
Այսօր վաղ առավոտյան Եռաբլուր պանթեոնում Սպարապետ Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ ՀՀԿ-ի կողմից ծաղկեպսակ էր դրված: Սակայն ոչ ոք Եռաբլուրում չկար: Այնտեղ չէր նույնիսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն պաշտպանել է իր թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսին։
Իսկ ինչպե՞ս են ԲՀԿ-ում ընկալել Շարմազանովի` իրենց ուղղված պատասխանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հարցին ի պատասխան, հայտարարեց. «Որքան տեղյակ եմ` իշխանությունները սահմանադրական հանրաքվե անցկացնելու ծրագիր կամ գաղափար ունեն՝ փոխվարչապետերի պաշտոններ ավելացնելու համար:
«Մալյորկայի» հարձակվող Ջովանի դոս Սանթոսը խոսել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման մասին։
«Բացահայտմանը խանգարող հանգամանքները հավանաբար հանցագործության կազմակերպման ու կատարման հետ են կապված, որովհետև այն նույն ուժերը, որոնք կանգնած են Հոկտեմբերի 27-ի իրականացման հետևում՝ շահագրգռված չեն գործը բացահայտելուն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի դեպքերին:
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել մի համաձայնագրի, որով, ըստ էության, ներել է Մոզամբիկի 144 միլիոն դոլարի պարտքը։ Հայաստանը Մոզամբիկ կամ Ղրղըզստան չէ, որ պարտքերը ներեն: Հակառակը՝ ցավոք, պետք է նախապատրաստվենք, որ հերթական անգամ Հայաստանն ինչ-որ բան զիջելու է իր ռազմավարական դաշնակցին:
Ճապոնացի գիտնականները պնդում են, որ ամեն օր գազավորված ըմպելիքների օգտագործումը կանանց մոտ մեծացնում է կաթվածի առաջացման հավանականությունը: Ինչպես գրում է dailymail-ը, այս դեպքում կաթվածի առաջացման հավանականությունը մեծանում է 80%-ով:
Ընդհանրապես, Հայաստանում անգամ վարչապետի պաշտոնը կարելի է շռայլություն համարել, քանի որ, լայն իմաստով, ամեն ինչ որոշվում է նախագահի կողմից, և կառավարությունն ընդամենը այդ որոշումներն իրագործող մեծ գրասենյակ է: Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի նոր փոխվարչապետը, որոնք չի կարող լուծել վարչապետը` ներկայիս մեկ փոխվարչապետով ու 17 նախարարներով: Այս հարցերը գուցե չառաջանային, եթե իշխանությունն ազնիվ լիներ ու հայտարարեր, որ ցանկանում է փոխվարչապետի հաստիք ավելացնել ընդամենը ներիշխանական առևտրում ԲՀԿ-ի պահանջները բավարարելու համար:
Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց և հերոսացնելուց հետո Հայաստանում տեսակետներ հնչեցին, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելը անիմաստ է, քանի որ ի՞նչ իմաստ ունի բանակցել մի երկրի հետ, որն արդարացնում և հերոսացնում է հայասպանությունը:
Դեկտեմբերին ամերիկացիները 586.1 միլիարդ դոլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Այս 96 միլիարդ դոլարից որքա՞նը կարող ենք բերել Հայաստան:
«Ես գոնե տեղյակ չեմ, որ ԲՀԿ-ի կողմից որևէ շարժ լինի, որ գնահատվի իբրև դրական միտում ՀԱԿ-ի նկատմամբ: Իսկ ՀԱԿ-ի կողմից բազմաթիվ քայլեր են արվել: Հենց թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանը միտինգներում է հայտարարել, ընթացքում է խոսել: Տարբեր առիթներով ՀԱԿ-ն ինչ-որ քայլեր արել է, բայց` արդյունք չկա: Չեմ էլ կարծում, որ հնարավոր է: Այդ քաղաքական ուժն իր տերերն ունի, ղեկավարներն ունի, բացառում եմ, որ նրանք երբևիցե իշխանության դեմ գնան»:
Այսօր ժամը 11-ին ԱԺ տարածքում տեղի կունենա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողություն. ծաղկեպսակ կտեղադրվի հուշարձանի մոտ: ԱԺ նախագահը և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն ամեն տարի այդ օրն այդպես են հարգում զոհերի հիշատակը:
Արդեն մի քանի օր է՝ Կապանի «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում տեղի են ունենում խմորումներ, որոնց պատճառը թանկարժեք սարքավորումների գողությունն է: Տնօրինությունը, ըստ կապանցիների, այս պատճառաբանությամբ է ազատում հիմնականում արտադրական բաժնի աշխատակիցներին:
«Ընկերուհի չունեմ, կին կամ, առավել ևս, երեխաներ աշխարհի ոչ մի երկրում չունեմ: Սա և ժամանակի, և իմ դիրքի խնդիրն է: Օրինակ, իմ ընկերների դեպքում ամեն բան ավելի հեշտ է եղել: Իմ ընկերներն իրենց սիրելիներին ճանաչել են մինչև հայտնի դառնալը: Իսկ իմ պարագայում ամեն ինչ մի փոքր այլ է: Աղջկա մոտ իմ մասին կարծիքը ձևավորվում է թե դրական, թե բացասական եթերից: Նա մինչ ինձ ճանաչելն արդեն ունի իմ մասին իր պատկերացումները: Բայց իրականում այն, ինչ ես եմ ցույց տալիս բեմում, իմ բնությունից շատ տարբեր է»:
ՀՀԿ խոսնակը նշել է, որ այսօրվա նիստում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել, ինչպես գրում է մամուլը։ Նա նաև վստահեցրել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե փոխվարչապետի պաշտոնը հանձնվելու է ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին։
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց «Ռոստովին» ու վաստակած 22 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական:
Միլանի դատարանը այսօր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չորս տարվա ազատազրկման է դատապարտել` հարկերից խուսափելու համար։
Հոկտեմբերի 28-ին Արմավիրի մարզի Խորոնք գյուղական համայնքում տեղի կունենան գյուղապետի նոր ընտրություններ: Այս համայնքում սեպտեմբերի 9-ին անցկացվել էին գյուղապետի հերթական ընտրություններ, որոնց արդյունքներով քվեարկված երկու թեկնածուները` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ, հանրապետական Սարգիս Նահապետյանը և ինքնաառաջադրված անկուսակցական, Վաղարշապատի արհեստագործական ուսումնարանի ֆիզղեկ Արային Աբասյանը, ստացել էին 662-ական քվե:
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել է «Վոլգայի» և «Կրասնոդարի» երիտասարդական թիմերի հանդիպմանը:
Մեղադրողը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, իր մեղադրական ճառում միջնորդել էր Վ. Գասպարիի նկատմամբ տուգանք նշանակել 50 հազար դրամի չափով: Իսկ Վ. Գասպարիի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած մշակութային միջոցառումները, տրամադրած գումարները բավական չեն ոլորտը կենդանի պահելու համար: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ Արա Հայթայանը:
Ես ուզում եմ անկեղծ լինել. հրաշքներ չեն լինում, փրկիչներ չեն լինում, բայց նա կաներ առավելագույնը, որպեսզի Հայաստանին ետ պահեր սխալ քայլերից։ Մենք այնպիսի ճակատագրական պահեր ենք ապրում, ՀՀ-ն այսպիսի ծանր վիճակում երբեք չի եղել, որովհետև 70 տարի պաշտպանված է եղել, մենք մոռացել էինք այն ծանր տարիները, երբ մենակ էինք, և մեզ հոշոտում էին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թենիսի տապան-2012» թենիսի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ:
Գերմանիայի ու Իսպանիայի իշխանությունները դադարեցրել են Novartis դեղարտադրող ընկերության որոշ պատվաստանյութերի վաճառքն ու շրջանառությունն իրենց երկրների տարածքում: Ինչպես հաղորդում է Euronews-ը, նշված երկրներն այդ որոշումը կայացրել են՝ առանց սպասելու պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին ստուգումների արդյունքների ստացմանը: Ավելի վաղ նման որոշում էին կայացրել նաև Իտալիան, Ավստրիան ու Շվեյցարիան: