
Եթե ուզում եք հաղթել Ռեալին, ապա պետք է գրոհեք. Դոս Սանթոս

«Մալյորկայի» հարձակվող Ջովանի դոս Սանթոսը խոսել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման մասին։
««Ռեալի»՝ աշխարհի լավագույն թիմերից մեկի այցելությունը մեզ հավելյալ մոտիվացիա է տալիս խաղից առաջ։
Մեզ իսկապես հարկավոր է դրական արդյունք, բացի այդ, «Ռեալը» վերջին շրջանում չի փայլում իր խաղով։ Եթե դուք ուզում եք հաղթել մադրիդյան ակումբին, ապա պետք է գրոհեք», – մեքսիկացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը