
Գազավորված ըմպելիքների օգտագործումը մեծացնում է կանանց մոտ կաթվածի առաջացման հավանականությունը

Ճապոնացի գիտնականները պնդում են, որ ամեն օր գազավորված ըմպելիքների օգտագործումը կանանց մոտ մեծացնում է կաթվածի առաջացման հավանականությունը: Ինչպես գրում է dailymail-ը, այս դեպքում կաթվածի առաջացման հավանականությունը մեծանում է 80%-ով:
Գիտնականները նշում են, որ տղամարդկանց մոտ գազավորված ըմպելիքների ամենօրյա օգտագործումը կաթվածի առաջացման պատճառ չի դառնում, մինչդեռ կանանց համար վտանգավոր են գազավորված ըմպելիքների բոլոր տեսակները:
Ուսումնասիրությունը տևել է 18 տարի: Այդ տարիների ընթացքում գիտնականները հետևել են 40–59 տարեկան անձանց սննդակարգին: Այս ընթացքում կաթված է ստացել 2000 մարդ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր գազավորված ըմպելիքներ օգտագործող կանայք մոտ 83%-ով շատ են տառապել կաթվածից: