Հոկտեմբերի 27-ի 13-րդ տարելիցն այս անգամ, նախորդ տարիների համեմատ, մեկ առանձնահատկություն ուներ, որն առանձնապես ուշադրության չարժանացավ: Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներից որևէ մեկը շաբաթ օրը չայցելեց Եռաբլուր և «Կոմիտասի» անվան պանթեոն: Ոչ նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ոչ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձնապես չէին այցելել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի շիրիմներին` հարգելու նրանց հիշատակը:
ՀՀ փոխվարչապետ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2012թ. ինն ամսվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները:
Օպերատիվ տեղեկատվության համաձայն, ձերբակալվածներից առնվազ երկուսը հայաստանցիներ են՝ 33-ամյա Արտեմ Առաքելյանն ու 39-ամյա Սուրեն Ավետիսյանը, ովքեր առնչություն ունեն մի շարք հանցագործությունների, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ԲՀԿ-ն ընդդիմություն չէ. իրենք անգամ իրենց այլընտրանք են համարում: ԲՀԿ-ն այլընտրանք է բոլորի համար. ոչ միայն իշխանությունների, այլև ՀԱԿ-ի, իմ, Ձեր համար: Կարծում եմ, որ ԲՀԿ-ի ներսում հասկանում են՝ ո՞վ են իրենք: ԲՀԿ-ն հասկանում է, որ միայն փող ունենալը բավարար չէ ընտրություններում արդյունքներ գրանցելու համար, որովհետև փող իրավունք ունի բաժանելու միայն Հանրապետական կուսակցությունը:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հետաքննություն է սկսել «Չելսի»- «Մանչեսթեր Յունայթեդ» (2:3) հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգի գործով։
Կանայք, ովքեր մինչև 30 տարեկանը թողնում են ծխելը, խուսափում են ծխախոտի առաջացրած հիվանդություններից մահանալու ռիսկից: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները:
Կայքի հեղինակների խոսքով՝ կայքի նպատակն է՝ աջակցել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և ՏՏ գրագիտության տարածմանը, ինչպես նաև ծրագրավորողների և այլ ՏՏ մասնագետների միջև փորձի փոխանակությունը: Նորաստեղծ կայքում կարելի է գտնել ոչ թե տեխնոլոգիական նորություններ, այլ խնդիրների լուծման պատմություններ ու գաղտնիքներ, ծրագրերի օգտագործման ուղեցույցներ, և այլն:
«Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ընդհանրապես, իրավապահ մարմնում ինչպե՞ս կարող է այսպիսի մթնոլորտ լինել: Այսինքն, դա նշանակում է, որ որոշ մարդիկ հղփացել են: Եթե մարզի դատախազի տեղակալը մտածում է, որ ինքը կարող է այդպիսի արարք թույլ տալ, ես ուրիշ կերպ մտածել չեմ կարող»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ավելի քան մեկ տասնամյակ տարբեր հետազոտություններ պնդում են, որ ասպիրինի օգտագործումը լավացնում է քաղցկեղով հիվանդների վիճակը: Սակայն պարզ չէ՝ քաղցկեղի ո՞ր տեսակի մասին է խոսքը:
LG ընկերությունը հանդիսանում է Apple-ի նոր արտադրանքների համար էկրանների հիմնական մատակարարը: LG ընկերությունը վերականգնում է իր դիրքերը՝ որպես Apple-ի գործընկեր և մեծ պատվերներ է ձեռք բերում Apple-ի նոր արտադրանքների համար:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը և INCOFIN INVESTMENT MANAGEMENT կազմակերպության Rural Impulse Fund II-ը (RIF II) ստորագրեցին պայմանագիր, ըստ որի, բելգիական ընկերությունը ձեռք է բերում բանկի 10% բաժնետոմսերը:
Սերժ Սարգսյանի վրա ընչի՞ պտի ազդեր, նա էն ժամանակ երկրի նախագահ չէր, իսկ Քոչարյանի վարկանիշի վրա նաև, այո, մարտի մեկն է ազդել, որովհետև չեմ կարծում, որ երբ զիված ուժեր են դուրս բերվում` բանակ, ոստիկաններ, դա չազդեր էդ ժամանակ նախագահ եղած Ռ. Քոչարյանի վարկանիշի վրա:
Լավագույն 11-ի թվում 3-ական ներկայացուցիչ ունեն Իսպանիայի և Ֆրանսիայի և Իտալիայի առաջնությունները, ևս 2 ֆուտբոլիստ Բունդեսլիգայից են:
Հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Նալբանդյան և Պուշկին փողոցների խաչմերուկում ընդհարվել են Երևանի Զավարյան 8 շենքի բնակիչ, 34-ամյա Արմեն Սիրունյանի վարած «Մերսեդես G» մակնիշի 34 ՕP 337 համարանիշի և Երևան քաղաքի Սարյան 24 շենքի բնակիչ, 22-ամյա Մերուժան Բադալյանի վարած «ՎԱԶ 21214» մակնիշի 10 ՏՏ 072 համարանիշի ավտոմեքենաները:
«Տխուր է, որ հակված չէ նաև հանուն արժանապատվության ճիգեր գործադրելու և ելք է փնտրում «որտեղ հաց, այնտեղ կաց» մտածելակերպում։ Մեր իրականության մեջ զարմանալու բաները շատ-շատ են…»,- ասաց Պ.Հայրիկյանը:
Հայտնի են դարձել «Ոսկե գնդակի» թեկնածուների անունները։
«Հայինկասացիա» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավճռով, «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանը դատապարտվել է 9, նրա տեղակալ Սաթենիկ Սարգսյանը՝ 7, հաշվապահ գանձապահ Աղավնիկ Խաչատրյանին, անձնակազմի կառավարման և անվտանգության կազմակերպման բաժնի ավագ տեսուչ, գլխավոր ամբաստանյալի եղբոր դուստր Արմինե Գրիգորյանին, եղբորորդի Արմեն Գրիգորյանին և ամուսնուն՝ Սարգիս Դանիելյանին՝ 4-ական տարվա ազատազրկման:
Արմավիրի մարզի Խորոնք գյուղական համայնքում հոկտեմբերի 28-ին կայացած գյուղապետի նոր ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է գործող գյուղապետ, հանրապետական Սարգիս Նահապետյանը: Նա ստացել է 815, իսկ նրա մրցակիցը` Վաղարշապատի արհեստագործական ուսումնարանի ֆիզղեկ, հանրապետական Արայիկ Աբասյանը` 666 քվե:
Մինչ խաչքարը տանելու եկած մարդիկ տեղահան էին անում բետոնե ամուր հիմքով խաչքարը, Ալավերդու «Անկյուն գումարած 3« հեռուստաընկերության տնօրինությունը փորձել էր քաղաքապետից, մարզպետից , թեմի հոգեւորաաններից տեղեկանալ, թե արդյո՞ք երաշխիք կա, որ խաչքարը նորից կվերադարձվի: Մարզպետն անտեղյակ էր խաչքարի տեղափոխման որոշումից, մյուսներն էլ վկայակոչում էին գրությունը, որով ներկայացել էին խաչքարը տանելու եկածները:
Չինաստանում վաճառքի է հանվել հեպատիտ E-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը: Ինչպես հաղորդում է ChinaDaily-ին, «Hecolin» կոչվող պատվաստանյութն արտադրել է Xiamen Innovax Biotech դեղարտադրող ընկերությունը:
ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում միջադեպ է գրանցվել: Սպան խիստ վրդովված շարել է զինծառայողներին և հայհոյել նրանց: Զինծառայողներն էլ հունից դուրս գալով հարձակվել են և ծեծի ենթարկել սպային:
Ռուսաստանյան «Վնեշէկոնոմբանկը» նախատեսել է հաշիվ բացել ռուսական «Sukhoi Superjet-100» նորագույն ինքնաթիռների գնորդների համար: Վարկի գումարը հասնում է մինչև 2.5 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պետական կորպորացիաների հետ ժողովի ընթացքում:
Հայաստանում քաղաքականությունն, իհարկե, արդարացիորեն շատերն ասոցիացնում են «շուստրիության» հետ: Բայց ամեն ինչ, ինչպես ասում են, սահման ունի: «Շուստրիության» և ցինիզմի միջև էլ սահման կա, որը ՀԱԿ-ը` ԲՀԿ-ի մասով, ակնհայտորեն անցնում է: Այսինքն` համաժողովրդական շարժման արդյունքում ձևավորված այս միավորի անդամներն ուզում են հասարակությանը համոզել, որ ԲՀԿ-ի հետ գալու են իշխանության, որ ԲՀԿ-ին պատժեն Մարտի 1-ի սպանություններում ունեցած դերակատարության համար: Դա նույնն է, որ մարդասպանի օգնությամբ դատարանի շենք կառուցես, որպեսզի այդ շենքում նրան դատապարտես ցմահ ազատազրկման:
Սասնա Ծռեր փողոցի նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես հաղորդում են առողջապահության նախարարությունից, մասնագետները վերջինիս վիճակը գնահատում են կայուն միջին ծանրության։
Հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի «Հարված» կուսակցությունը հավաքել է ձայների 12,87 տոկոսը:
«Արտգործնախարարները վերահաստատեցին խաղաղ կարգավորման հասնելու նպատակով համանախագահների հետ աշխատանքը շարունակելու իրենց վճռականությունը։ Նախարարները և համանախագահները համաձայնեցին շարունակել այդ գաղափարների քննարկումը համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում»։
«Քննիչը անօրինական եղանակներով նախաքննության ընթացքում զինծառայողներից, վկաներից կորզել է ինչ-ինչ ապացույցներ, որոնց մեծ մասը դատարանում ջարդվեցին, և այդ ցուցմունքներն ամրապնդելու համար գործարկվել է դատական հոգեբան Էլդա Գրինի եզրակացությունը: Տիկին Գրինը նման եզրակացությունների «արտադրություն» է բացել և բանակում սպանությունների բոլոր գործերով նման եզրակացություններ է տալիս: Տիկին Գրինին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մենք այս դատավարության ընթացքում անպայման բարձրացնելու ենք»,- ասել է Շուշանյանը:
«Ինտերի» հարձակվող Դիեգո Միլիտոն ուրախ է, որ իրեն հաջողվել է միլանյան ակումբի կազմում 100 հանդիպում անցկացնել։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 29-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.75 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,15%-ով: Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 5.700.000 դոլար:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով չեղյալ համարվեց «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փորձագիտական եզրակացությունը: Նախարարի հրամանի համար հիմք էին ծառայել նաև «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի խնդրի ուսումնասիրության համար ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունները: Ի թիվս այլ առաջարկների՝ աշխատանքային խումբն առաջարկել էր նաև մեղքի առկայության դեպքում պատասխանատվության ենթարկել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին: