«Երեխայիս մոտ կա խոսքի ընդհանուր թերզարգացում, խոսքը դժվարությամբ է հասկացվում, որի պատճառով նա չի շփվում բակի իր հասակակիցների հետ: Փորձեցի մանկապարտեզ տանել, բայց այնտեղ նույնպես, ինչպես և բակում, երեխաները սկսեցին ծաղրել ու նվաստացնել նրան: Սկսեց լացելով գնալ մանկապարտեզ, հիստերիայի մեջ էր ընկնում, որ ինքը չի կարողանում խոսել, և իր ասածները ոչ ոք չի հասկանում: Ստիպված հանեցի մանկապարտեզից: Երեխաս դարձել է ահավոր նյարդային, լարված, ինքնամփոփ, ոչ ոքի հետ չի ցանկանում շփվել, քանի որ խոսել չի կարողանում: Դիմել եմ մեր տեղամասային պոլիկլինիկա»:
«Երբ մենք նայում ենք Հայաստանի նախագահական ընտրություններին, ապա ընտրություններն այստեղ ավելի կարևոր են, քան թե դրանց արդյունքները: Կա իրական խնդիր «Բարգավաճ Հայաստան» և Հանրապետական կուսակցությունների միջև, որը կարող է հանգեցնել յուրաքանչյուրի կողմից սեփական թեկնածուների առաջ քաշելուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը և էլեկտրոնային ժամանակակից ծառայությունների ներդրումը, որոնց ուղղությամբ հատկապես վերջին տարիներին մի շարք միջոցառումներ են իրականացվել: Իսկ հարկային վարչարարությունում իրականացվող փոփոխություններն իրենց դրական ազդեցությունն են թողնում Հայաստանի դիրքի վրա տարբեր միջազգային վարկանիշներում:
Համաշխարհային Բանկի կողմից վերջերս հրապարակված «Doing Business-2013» ամենամյա զեկույցից երևում է Հայաստանի Հանրապետության զգալի առաջընթացը գործարարության ոլորտում, որը բարելավեգ է իր դիրքերը 18 կետով՝ վարկանիշային աղյուսակի 185 երկրների շարքում զբաղեցնելով 32-րդ տեղը։
Մամուլից տեղեկացա, որ ՀՀ կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը: Նշված որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպումը, որի նպատակով թույլատրվել է Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ:
«Այն պարը, որը մենք տեսնում ենք Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստանի» միջև, այդ պարը տանգո չէ, քանի որ տանգոն պահանջում է երկու զուգընկեր: Բայց այստեղ պարողներից մեկը չի ուզում պարել: Ես շատ կասկածամիտ եմ նման դաշինքների ձևավորման նկատմամբ` նաև այն պատճառով, որ այդ կուսակցություններում շատ ուժեղ անհատներ են ներգրավված»:
«Այս գործը չի բացահայտվելու, քանի դեռ այս իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր լրջագույն հիմքերով կասկածվում են հանցագործությանն առնչվելու մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը:
Ուկրաինացի ծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վիտալի և Վլադիմիր Կլիչկո եղբայրները շուտով պայմանագիր կկնքեն գերմանական RTL հեռուստաընկերության հետ:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23:10-ի սահմաններում,Նալբանդյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես G» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացել, որ Առինջ գյուղի բնակիչներ՝ 1980թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1963թ. ծնված Գագիկ Հ.-ն նույն օրը, ժամը 00:05-ի սահմաններում, բջջային հեռախոս գնելու պատրվակով Հովհաննես Հ.-ի տուն են հրավիրել 1984թ. ծնված Արտյոմ Հ.-ին, դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպել նրա ձեռքերը և բերանը, ծեծի ենթարկել ու հափշտակել 2 բջջային հեռախոս` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա դատավճռով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ Խուլիգանություն:
Հայաստանում նախագահական յուրաքանչյուր ընտրություն, հաշվի առնելով մեր պետականության կարճ ժամանակահատվածը, քաղաքական հեղհեղուկ վիճակը, ինչպես նաև երկրի ոչ բարվոք վիճակը, միշտ դիտարկվել է մեր երկրի համար որպես տրանսֆորմատիվ իրադարձություն: Բնականաբար մեզ մոտ նույնպես փոփոխության և շարունակականության ուժերը կբախվեն իրար:
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Իվան Կամպոն հայտարարել է, որ շատ է հարգում «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Այս հանգստյան օրերին կայացած տուրից հետո Եվրոպայի առաջատար հինգ ազգային առաջնություններում (Անգլիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա) մնացել է ընդամենը չորս թիմ, որոնք չեն ճաշակել պարտության դառնությունը:
Ֆեյսբուք սոցիլական ցանցի հայկական տիրույթում հայտվել է Armenia.az կայքի գովազդը։ Ադրբեջանական այս լրատվական-քարոզչական ռեսուրսը արդեն տևական ժամանակ է գործում է համացանցում։
Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» Պրիմերայի 9-րդ տուրում հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Մալյորկայի» դարպասն ու վաստակած 17 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական:
Հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցի թիվ 78 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Շարուրի 24 շենքի բնակիչ, 27-ամյա Արսեն Մարտիրոսյանի վարած «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 99 ՈՈ 996 համարանիշի և Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, 37-ամյա Կարեն Մկրտչյանի վարած «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի 31 ՍԼ 806 համարանիշի ավտոմեքենաները:
Տեսաք՞, բա որ ասում էի, որ այս Բերլուսակոնիի հարցը «քաղաքական հետապնդման» միջազգային փորձ է, ոմանք չէին հավատում: Ինչ լավ է, այս անգամ ՀՀ իշխանություններին դեռ չեն ներքաշել տվյալ գործի մեջ:) Հ.Գ. Տեսնես, Բերլուսկոնին Վ. Օսկանյանի մասին գիտի:)»:
«Իհարկե, նա չէր կարող խմբի ցրվելու պատճառ դառնալ, խումբը փլուզվեց ինքն իրեն: Երբ հայտնվեց Յոկոն, նրա գրավչության մի մասը թաքնված էր իր ավանգարդիզմի մեջ, նրա աշխարհայացքում, ինչը նրան (Լենոնին) գոյության այլ ճանապարհ ցույց տվեց, որը չափազանց գրավիչ էր: Եկավ Լենոնի հեռանալու ժամանակը, նա առանց այդ էլ պատրաստվում էր դա անել ամեն դեպքում», հայտարարել է Մաքքարթնին:
Ստամբուլում ավարտվեց WTA Ամփոփիչ մրցաշարը: Եզրափակչում աշխարհի 3-րդ ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը 2 սեթում (6:4, 6:3) առավելության հասավ երկրորդ ռակետ ռուս Մարիա Շարապովայի նկատմամբ ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Մուգ գույները այս տարի էլ նորաձև են: Այս աշնանն ու ձմռանը դիզայներներն առաջարկում են սև, մուգ դարչնագույն, մուգ կարմիր, մուգ կապույտ և մուգ դեղին գույներով մատներկերը: Դիզայներ Karen Walker-ն, օրինակ, իր հավաքածուի զգեստներն ամբողջացնելու համար օգտագործել է այդ երանգներով լաքերը:
«Շատ տպավորված եմ, որովհետև գիտեմ, որ այստեղ շատ դժվար է իրենց համար: Մեզ մոտ աճպարարական իրերի երկու խանութ կա. ինձ համար հինգ րոպե է անհրաժեշտ այնտեղ հասնելու համար: Այստեղ նման բան չկա. այստեղ դժվար է նույնիսկ քարտեր գտնելը: Երբ առաջին անգամ տեսա հայ աճպարարների հմտությունները, շատ տպավորվեցի: Շատ եմ զարմանում, որ հայ աճպարարներին չեն ճանաչում: Նրանց պետք է ճանաչել, քանի որ նրանք հոյակապ են: Հայերը պետք է իմանան, որ նրանք այդքան տաղանդավոր են: Պետք է խրախուսել հայ երիտասարդներին»:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում առաջատարներ «Շիրակը» և «Միկան» հաղթանակներ տոնեցին սեփական հարկի տակ` երկուական գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
«Մալյորկայի» հետ այսօր կայանալիք հանդիպումը «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի համար կդառնա 466-րդն Իսպանիայի առաջնությունում:
«Ռեալի» պաշտպան Ռիկարդու Կարվալյուն կլքի թիմը այս մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին տեղեկացրել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Դեռ նախորդ տարվանից նորաձև համարվող մորթե, անթև ժիլետներն այս տարի ևս նորաձև են: Սակայն հաճախ նորաձևության գերին դարձած աղջիկները չեն կարողանում ճիշտ համադրություններ կատարել, ուստի, այս անգամ ևս, դիզայներները խորհուրդներ են տալիս:
«Մալյորկայի» գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումից առաջ նշել է, որ մրցակցի գլխավոր զենքը հակագրոհներն են:
«Մերսեդեսի» ավտոարշավորդ Միխայել Շումախերը, ով ավարտում է կարիերան, իր թիմից հրաժեշտի նվեր կստանա, տեղեկացնում է Bild-ը:
Գյումրին ամենադժբախտն է, քանի որ, բացի բնության արհավիրքից, այս քաղաքին պատուհասում են մարդկային գործոնով պայմանավորված աղետներ ևս: Հազիվ էր Գյումրին համակերպվել Վարդան Ղուկասյանի հետ, ով սատանաներ քշելու սովորույթ ուներ և քաղաքը կառավարում էր կիսաքրեական-կիսաբարեպաշտ հասկացությունների խառնուրդով, երբ այս քաղաքը նոր փորձության ենթարկվեց`քաղաքապետ դարձավ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը:
«Բոլորիս համար ակնհայտ է, որ ՀԱԿ-ն ընդդիմություն է, բայց ինձ համար հեչ ակնհայտ չէ, որ ԲՀԿ-ն է ընդդիմություն: Քանի որ ինձ համար ակնհայտ չէ, հասարակության մեծ մասին էլ պարզ է, որ ԲՀԿ-ն իշխանություն է, դրա համար բացառում եմ համագործակցությունը: Եթե ես նույն չափով վստահ լինեի, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, որքան վստահ եմ, որ ՀԱԿ-ն է ընդդիմություն, այդ դեպքում մեծ իմաստով` ի՞նչ տարբերություն, թե ո՞ր թեկնածուին աջակցել` ՀԱԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի»: