Ուժգին երկրաշարժ Իրան-Հայաստան սահմանի մոտ (թարմացված)

Իրանում քիչ առաջ ուժգին երկրաշարժ է եղել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իրանի հյուսիս-արեմտյան հատվածում, Հայաստանի Կապան քաղաքի մերձակայում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ, իսկ խորությունը 67 կմ: Այս մասին տեղեկացրել են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Երկրաշարժը լրջորեն զգացվել է Հայաստանի հարավային հատվածում, անգամ Երեւանում:

Իրանում ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: Մանրամասները ճշտվում են:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ:

Երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ:

Տեսանյութեր

Լրահոս