Բաժիններ՝

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհին ավարտել է կարիերան

ՖԻՖԱ-ի Ոսկե Գնդակի գործող մրցանակակիր ճապոնացի Հոմարե Սավան որոշել է ավարտել ելույթները իր երկրի ազգային հավաքականում, հաղորդում է Reuters-ը:

2011թ. աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված 33-ամյա Սավան Լոնդոնի Օլիմպիական խաղերին դարձավ արծաթե մեդալակիր: Եզրափակիչում Ճապոնիան զիջեց ԱՄՆ-ին (1:2):

«Ես հասա այն ամենին, ինչ կարող էի ու ոչնչի համար չեմ ափսոսում: Ես միշտ ցանկացել եմ նվաճել Օլիմպիական ոսկին, ու այս պայքարում ներդրեցի ամեն ինչ: Այդուհանդերձ, մենք մեդալով ավարտեցին պայքարը, ու սա լավ օր է հայտարարել հեռանալուս որոշման մասին:

Անկեղծ ասած, այժմ շատ դժվար է ամբողջությամբ համապատասխանել Ճապոնիայի հավաքականի մակարդակին: Սակայն ակումբում ես կշարունակեմ ելույթներս»:

Նշենք, որ հարձակվողական ոճի կիսապաշտպան Սավան Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրած 186 խաղերում դարձել է 81 գոլի հեղինակ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս