22-ամայ Հովսեփ Բալմանուկյանին առևանգել էին Հալեպի մերձակայքում` Լիբանանի ճանապարհին: Առևանգիչները երիտասարդի համար պահանջում են մոտ 15.000 դոլար փրկագին:
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստում միաձայն կողմ քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրված Սերգեյ Մկրտչյանին:
Ֆիլիպիններում ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները: Երկու օրվա ընթացքում՝ օգոստոսի 6-ին և 7-ին, մայրաքաղաք Մանիլայում ամսական նորմայի չափով տեղումներ են գրանցվել: Արդյունքում` մայրաքաղաքի մեծ մասը հայտնվել է ջրի տակ: Տարերային աղետը վնաս է հասցրել երկրի ավելի քան 2.5 մլն բնակչի:
Վրացական կողմից այդ հանդիպմանը ներկա են գտնվել նաև պաշտպանության նախարարության և միացյալ շտաբի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվել է այն միջոցներին, որոնց իրագործումը սկսվելու է 2013 թվականից և նախատեսում է որոշակի արտոնություններ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների համար:
32-ամյա մարզիկի արյան մեջ Էրիթրոպոետինի հետքեր են հայտնաբերվել, որից հետո նրան հեռացրել են Ֆրանսիայի օլիմպիական հավաքականից:
Google-ը որոնման իր համակարգն ու էլեկտրոնային փոստի ծառայությունը միմյանց այնպես կմիավորի, որ օգտագործողների կողմից կատարվող որոնումների արդյունքներում կերևա նաև նրանց փոստարկղերի պարունակությունը:
«Ես ինքս վատ չեմ զգում, որովհետև Հակոբյան Մաքսիմի նշանակած կադրերը հակաազգային կամ որևէ վատ արարք չեն անում: Պարոն Հակոբյանը նաև իմ շտաբի պետն է: Ես երբևէ շտաբ չեմ դնում, բայց Հակոբյան Մաքսիմին ընդունում եմ՝ որպես իմ շտաբի պետը»:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է երեկ Թեհրանում Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի բացումը. «Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման հարցում Իրանի հնարավոր մասնակցության նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. Թեհրանը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում խաղում է բացառապես ապակառուցողական դեր: Դժվար էր պատկերացնել, որ Իրանը կարող է այդքան ջանքեր գործադրել Բաշար Ասադին իշխանական ղեկին […]
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ մեծ սիրով իրենց թիմում կընդունեն «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգին:
Երևանի պետական կոնսերվատորիայում ուսանելու նպատակով 2003 թվականին Լիբանանից Հայաստան տեղափոխված Րաֆֆի Միքայէլեանը 2008թ. ավարտելով Կոնսերվատորիան` 2009թ. ստանձնել է հաշմանդամ մարդկանց «Փարոս» երգչախմբի ղեկավարությունը: Երգչախմբի գործունեության շուրջ զրուցեցինք Րաֆֆիի հետ:
Նորին Սրբությանն ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Սիփան աբեղա Գևորգյանը, Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:
Խորհրդաժողովի մեկնարկը տրվել է Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանը:
Փրկարար ծառայությունները քաղաքի բնակիչներին կոչ են արել ավտոմեքենաները թողնել ավտոտնակներում, իսկ բակերի կամ պատշգամբների կահույքը՝ հավաքել:
Հայ գործարարների կողմից արտասահահմանում կատարված ուղղակի ներդրումները շեշտակի աճել են։
Օգոստոսի 10-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գրիգոր Խ.-ին, որը ս/թ մարտի 14-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
«Դինամոյի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Դանդի Յունայթեդի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակից հետո (5:0) խոսել է թիմերի միջև մակարդակի տարբերության մասին:
«Ներկայումս Սիրիայում ստեղծված իրավիճակի հետեւանքով տարբեր պետություններում անցկացվում են տարերային դրամահավաքներ, որոնց ընթացքում հավաքված գումարները կարող են փոշիանալ: Նման անցանկալի ընթացքից խուսափելու համար է, որ սիրիահայերին օգնել ցանկացող մեր բոլոր հայրենակիցներին ընձեռվում է հնարավորություն նվիրատվություններ կատարել առանձնացված դրամային եւ արտարժութային հետեւյալ հաշվեհամարներին…
Վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նա հրազենային վնասվածքը ստացել է օգոստոսի 8-ին Վրաստանի Հանրապետությունում: Լավչյանը մեկնել էր ամառային հանգստի Բաթումի և հրազենային վնաս ստացել է այնտեղ` վրացու կողմից արձակված կրակոցից:
«Սպորտ-Էքսպրես Ուկրաինա» հեղինակավոր պարբերականի վարկածով՝ Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության հուլիս ամսվա լավագույն խաղացող։ Մխիթարյանի հետ զրուցել է թերթի լրագրողը։
Այժմ սարքը պատրաստվում է նոր, «մարսային» ծրագրային ապահովման բեռնմանը, հայտնել են ՆԱՍԱ-ից: Ծրագրային ապահովումը նախատեսվում է փոխարինել մարսային հինգերորդ օրը: Վայրէջքային տարբերակը կփոխարինվի «մարսայինով», որը հարմարեցված է մոլորակում աշխատելուն:
Օպերատիվ քննչական խումբը Ժ. Բաբինյանին հայտնաբերել է իր սեփական երկհարկանի տան 2-րդ հարկում` կախված վիճակում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Մևլյութ Դուդուն այցելել է Սիրիային սահմանամերձ շրջաններ:
Օգոստոսի 9-ին, ժամը 19.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 1 տան մոտակայքում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հետաքրքրական է, որ այս վիճելի կղզիների հարցում ԿԺԴՀ-ն, որ միշտ թշնամաբար է տրամադրված իր հարավային արյունակցի հետ, աներկբա պաշտպանում է Հարավային Կորեային:
Ամերիկյան օրենքի համաձայն՝ բերքի 40%-ը պետք է օգտագործվի բիոլոգիական վառելիք արտադրելու համար: Բայց եթե այժմ այդպես վարվեն, դա կարող է նպաստել աշխարհում պարենամթերքի ճգնաժամի առաջացմանը,- կարծում են ՄԱԿ-ի մասնագետները:
Դրանից հետո տարածաշրջանում սկսվել են լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ քուրդ զինյալներին հայտնաբերելու համար:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի փակուղու թիվ 80 տնից ծուխ է դուրս գալիս:
Թռչող սարքի համար որպես վառելիք ծառայում են հեղուկ թթվածինը և մեթանը: Morpheus թռչող փորձարարական սարքը Armadillo Aerospace ընկերության հետ համատեղ ստեղծել է Քենեդիի անվան տիեզերական կենտրոնը:
Սկանդալներով հարուստ պատմություն ունեցող կազմակերպությունը, որը ղեկավարում է Օլիմպիական խաղերը 1896թ.-ից սկսած, ցանկանում է 8 միլիարդ դոլարի շահույթ ունենալ։