Բաժիններ՝

2013 թվականին Իրանը կհրաժարվի ինտերնետից

Իրանի Իսլամական Հանրապետությունը 2013թ. պատրաստվում է դադարեցնել ինտերնետի շահագործումը  և դրա փոխարեն՝ սկսել գործածել երկրի սահմաններով սահմանափակվող ինտերնետի օգտագործումը: Այս մասին գրում է MIGNews-ը:

Իրանի տեղեկատվության և հաղորդակցության նախարար Ռեզա Տակիպուրն ինտերնետն անվանել է «վստահության անարժան» : Նրա համոզմամբ` ինտերնետը գտնվում է մեկ կամ երկու երկրների հսկողության տակ: Նախարարի խոսքով՝ Իրանի նախարարությունների և պաշտոնական հաստատությունների կայքէջերը համաշխարհային ցանցից դուրս կգան արդեն այս տարվա սեպտեմբերին, իսկ ինտերնետից ամբողջական հրաժարումը կլինի 2013 թվականին:

Հետաքրքիր և զարմանալի է այն, որ Իրանի տեղեկատվության և հաղորդակցության նախարարն այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի՝ twitter և Instagram միանալուց ընդամենը մեկ շաբաթ հետո:  Նշենք, որ նմանատիպ «ներքին ինտերնետ»  ունի Հյուսիսային Կորեան: Այն գործում  է 2000թ.-ից: Փակ ինտերնետ գործում է նաև Կուբայում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031