
Դել Պիերոն հաջողություն է մաղթել Յուվենտուսին Նապոլիի հետ խաղում

Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն հաջողություն է մաղթել թիմին Իտալիայի սուպերգավաթի համար «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ:
«Հաջողություն «Յուվենտուսին» Սուպերգավաթի համար խաղում: Ես միշտ ձեզ հետ կլինեմ», – գրել է Դել Պիերոն Twitter միկրոբլոգերի իր էջում:
Հիշեցնենք, որ «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը տեղի կունենա Պեկինում այսօր Երևանի ժամանակով 16:00-ին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը