Բաժիններ՝

«Անհայտ ծագումով» Bentley-ն

Բավարիայի մայրուղիներից մեկում Ոստիկանությունը կանգնեցրել է սպիտակ «Bentley Continental GT» մակնիշի մի ավտոմեքենա` գերմանացի իրավապահներին անհայտ պետհամարանիշերով:

Ըստ գերմանական Die Welt-ի՝ ավտոմեքենայի
27-ամյա շվեյցարացի վարորդն ասել է, որ ուղևորվում է Պրահա` մի սիրիացու պատվերով, որպեսզի այդ «Bentley»-ն փոխանցի Ուկրաինայում բնակվող մի իսրայելցի բանկիրի: Իսկ ավտոմեքենայի փաստաթղթերը, ինչպես պարզվել է, ձևակերպված են եղել Մերձդնեստրում: «Պաշտոնապես գոյություն չունեցող պետությունը չի կարող փաստաթղթեր տրամադրել տրանսպորտային միջոցների համար»,- այս միջադեպի առթիվ գրել է Die Welt-ը` հավելելով, որ նշված մեքնենան Ոստիկանությունը վերադարձրել է այն բանից հետո, երբ ներկայացել է դրա իսրայելցի սեփականատերը:

«Bentley»-ն նրան են վերադարձրել միայն «իսկական» փաստաթղթերը ստուգելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031