Բաժիններ՝

Հայաստանցի Նուրմոհամեդովը դուրս է գալիս 1/8 եզրափակիչ. Լոնդոն 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի նախավերջին մասնակիցը հաղթանակով մեկնարկեց:

Մինչև 84 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմոհամեդովն առաջին գոտեմարտում առավելության հասավ Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակաիր տաջիկ Յուսուպ Աբդուսալոմովի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Հաջիմուրադն ուժերը կչափի իրանցի Էհսան Նասեր Լաշղարիի հետ, ով պայքարից դուրս թողեց ղազախ Յերմեք Բայդուաշովին:

Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031