Հրազենով հերթական սպանդը ԱՄՆ-ում. Ալաբամա

Երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ում գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Եւս մեկ մարդ վիրավորվել է: Տղամարդը կրակ է բացել Ալաբամա նահանգի Վիկսբըրգ քաղաքի գիշերային ակումբում: Ոստիկանությունը կարծում է, որ կրակն արձակել է 22-ամյա Ռայըն Քլարկ Փիտըրսընը: Սպանությունից հետո Փիտըրսընը թաքնվել է դեպքի վայրից, իսկ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատել են քրեական փորձագետները, որոնք փորձում են պարզել մարդասպանի արարքի դրդապատճառները: Ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Փիտըրսընի նկատմամբ, ով փախել էր ոտքով: Նրա որոնումներին միացել են նաեւ ուղղաթիռներ ու հատուկ վարժեցրած շներ: Սպանությունից մի քանի ժամ անց նրան հայտնաբերել են անտառում: Ներկայումս իրավապահները հարցաքննում են նրան, տեղեկացնում է Amga.tv-ն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031