Ֆասթֆուդը բացասաբար է ազդում երեխաների մտավոր զարգացման վրա
Վաղ տարիքից առողջ սնունդ օգտագործող երեխաներն ունեն ինտելեկտուալ ավելի բարձր մակարդակ` IQ, քան նրանց այն հասակակիցները, ովքեր սնվում են ֆասթֆուդով: Առաջին հայացքից ակնհայտ թվացող այս եզրահանգումը Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի գիտաշխատողները հիմնավորել են իրենց ուսումնասիրության միջոցով:
Հետազոտությունն իրականացրած գիտնականների խմբի ղեկավար Լիզա Միթերսն ուսումնասիրել է կապը 6 ամսական, 15 ամսական և երկու տարեկան երեխաների սննդային սովորությունների և նույն երեխաների` 8 տարեկան հասակում ցուցաբերած IQ-ի ցուցանիշների միջև: Մասնագետները համեմատել են տնային պայմաններում պատրաստված ավանդական և ժամանակակից սնունդը, պատրաստի մանկական կերերը, կրծքով կերակրումը և ֆասթֆուդը: «Սնուցող նյութերի պաշարներն անհրաժեշտ են երեխայի կյանքի առաջին երկու տարիներին՝ ուղեղի բջիջների զարգացման համար:
Ուսումնասիրության նպատակն էր` պարզել, թե ինչ ազդեցություն է ունենում դիետան երեխաների մտավոր զարգացման վրաե,- ասել է Լիզա Միթերսը: Ըստ նրա՝ մինչև 6 ամսական կրծքով կերակրված երեխաները, ովքեր 15 և 24 ամսական տարիքում կանոնավոր կերպով ընդունել են պանիր, մրգեր, բանջարեղեն, ութ տարեկան հասակում ունեցել են IQ-ի երկու անգամ բարձր մակարդակ: Իսկ այն երեխաների մոտ, ովքեր կյանքի առաջին երկու տարիներին գայթակղվել են անառողջ սննդով (քաղցրավենիք և ֆասթֆուդ), արդեն 8 տարեկանում նկատվել է կրկնակի չափով IQ-ի ցուցանիշների նվազում:
«Մենք նաև ապացուցել ենք, որ պատրաստի մանկական կերը բացասաբար է անդրադառնում երեխայի ինտելեկտի վրա, եթե այն տալիս են 6 ամսական հասակում, մինչդեռ դրական է ազդում, եթե երեխան այն ընդունում է երկու տարեկանումե,- ասել է հետազոտական խմբի ղեկավարը: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «European Journal of Edipemiologyե ամսագրում: