Համաներմամբ ազատվել է 349 անձ
ՀՀ գլխավոր դատախազության 2011թ. հաշվետվության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի 26.05.2011թ. ԱԺՈ-277-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 2011թ. մայիսի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ ՔԿՎ քրեակատարողական հիմնարկներից պատժի հետագա կրումից ազատվել է 602 դատապարտյալ, 450 դատապարտյալի նկատմամμ պատժի չկրած մասը կրճատվել է:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից նախաքննության մարմինների և դատարանների կողմից ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառման արդյունքում ազատվել է 349 անձ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման ծառայության տարածքային ստորաբաժանումներում հաշվառված դատապարտյալներից համաներման որոշման հիման վրա 2011թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ ազատվել է 1301 դատապարտյալ:
2012թ. հունվարի 1-ի դրությամբ կալանավորվածների և ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների թիվը կազմել է 4532, կամ 610-ով պակաս, քան 2011թ. հունվարի 1-ի դրությամբ:
2011թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 2642 անձ: