Լոս Անջելեսում բնակելի թաղամասերից մեկի վրա ինքնաթիռ է ընկել

Միացյալ Նահանգներում Cessna 210 թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է Լոս Անջելեսի բնակելի թաղամասերից մեկի վրա, որի հետևանքով օդաչուն զոհվել է, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Ինքնաթիռն օդ է բարձրացել Սանտա-Մոնիկա քաղաքի օդանավակայանից, ինչից հետո օդաչուն հայտնել է օդանավում արտակարգ իրավիճակի մասին:

Ինչպես նշել է ԱՄՆ ավիացիոն ծառայության ներկայացուցիչ Իեն Գրեգորը, թաղամասի բնակիչներից ոչ ոք չի տուժել, քանի որ ինքնաթիռն ընկել է ճանապարհի վրա: Սակայն դեռ հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031