Մասիսի քաղաքապետի 8 թեկնածուներից 3-ը ԲՀԿ-ից են

Արարատի մարզում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետի վերջին օրը` օգոստոսի 10-ին, Մասիսում  ինքնաառաջադրվել է քաղաքապետի 5 թեկնածու, իսկ Վեդիում նոր առաջադրումներ չեն եղել:

«Փաստինֆո» գործակալության թղթակցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ առաջադրված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ` Մասիսի փոխքաղաքապետ  Կարապետ Օհանյանը, Դմիտրի Նազարյանը և Ավետիք Դալլաքյանը, ՀՀԿ-ի կողմից` նույն կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը, ինքնաառաջադրված անկուսակցականներ Խորեն Արոյանը, Տիգրան Ղամբարյանը, Ռազմիկ Մնացականյանը, Նորայր Նահապետյանը:

Վեդիում առաջադրված են քաղաքապետի չորս թեկնածուներ` ՀՀԿ-ից առաջադրված գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ  Վարուժան Բարսեղյանը և ինքնաառաջադրված անկուսակցականներ Նշան Զադոյանը, Սիսակ Սիմոնյանը ու ՀՀԿ անդամ Խաչիկ Սահակյանը:

Նշենք, որ Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Տեսանյութեր

Լրահոս