ԲՀԿ-ն առաջիկայում կհայտարարի, թե ով է իր թեկնածուն Մասիսում
«Բարգավաճ Հայաստանի» վերջնական որոշման մասին Դուք կտեղեկացվեք օրերս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն Մասիս քաղաքում միանգամից երեք թեկնածու առաջադրել:
«Այդ հարցի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, այլ ոչ թե անհատների, պաշտոնական որոշման մասին մենք կտեղեկացնենք»,- պարզաբանեց ԲՀԿ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Մասիս քաղաքում առաջադրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ` Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, Դմիտրի Նազարյանը և Ավետիք Դալլաքյանը: