Զորամասն ինքանակամ լքած զինվորը կալանավորվել է

Զորամասն ինքանակամ լքած և օգոստոսի 8-ից հետախուզվող 23-ամյա Օնիկ Հակոբյանը երեկ հայտնաբերվել և կալանավորվել է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:
Ըստ նույն աղբյուրի` երեկ բերման է ենթարկվել նաև հետախուզման մեջ գտնվող ևս երեք քաղաքացի: Մասնավորապես` օգոստոսի 8-ից դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 1970 թ. ծնված Գագիկ Հակոբյանը, օգոստոսի 9-ից գողության մեղադրանքով հետախուզվող 1964 թ. ծնված Վալերի Նիկողոսյանը և օգոստոսի 2-ից խուլիգանության մեղադրանքով հետախուզվեղ 1981 թ. ծնված Խաչիկ Քարամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031