
Ուզբեկստանը ուրանի արդյունահանման պայմանագիր կստորագրի NUKEM-ի հետ

Տաշքենդում Ուզբեկստանի և ԱՄՆ-ի ընկերությունների միջև նախատեսվող հանդիպման ընթացքում, հնարավոր է, նոր համաձայնություններ ձեռք բերվեն աշխարհում ուրանի խոշոր մատակարար հանդիսացող NUKEM Inc.-ի և Նավոյիի լեռնամետալուրգիական կոմբինատի միջև: ԻՆչպես հաղորդում է CA-News-ը, այս մասին հայտնել է ամերիկա-ուզբեկական առևտրի պալատի ղեկավար Քերոլին Լեմը:
ԱՄՆ առաջատար ընկերությունների շուրջ 50 ղեկավարներ կմասնակցեն ամերիկա-ուզբեկական բիզնես ֆորումի, որը բացվում է Տաշքենդում օգոստոսի 17-ին:
Ուզբեկստանը ամերիկյան ներդրողներին առաջարկում է ներդրումների լայն սպեկտր: Բազմաթիվ հնարավորություններ կան էներգետիկայի, բնական ռեսուրսների ոլորտում: