Հրեաները ցույց են անում Թել Ավիվում՝ Իրանին չռմբակոծելու պահանջով

Տասնյակ իսրայելցիներ կիրակի օրը` օգոստոսի 12-ին բողոքի ցույց են անցկացրել Թել Ավիվում՝ իշխանություններին կոչ անելով հրաժարվել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտքից. հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հավաքվելով այն շենքի առջեւ, որտեղ բնակվում է երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը՝ ցուցարարները կոչ են արել պաշտպանության նախարարին եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարական տալ՝ Իսրայելի քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկելու փոխարեն։
Կիրակի օրը կառավարության նիստի ժամանակ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը՝ իր միջուկային ծրագրով, ավելի մեծ վտանգ է ներկայացնում Իսրայելի համար, քան հրեական պետության առջեւ հառնած բոլոր մյուս սպառնալիքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031