Ահմադինեջադը ժամանել է Մեքքա՝ իսլամական երկրների հետ տարաձայնությունները քննարկելու

Իրանի իսլամական հանրապետության պատվիրակությունը՝ այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի գլխավորությամբ, այսօր ժամանել է Մեդինա՝ Սաուդյան Արաբիա: Նրան օդանավակայանում դիմավորել են սաուդյան բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է interfax-ը:

Իրանի նախագահը Սաուդյան Արաբիա է ժամանել՝ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար, որը կկայանա Մեքքայում՝ օգոստոսի 14-15-ը:

Ըստ կազմակերպիչների տվյալների՝ մահմեդական երկրների արտահերթ գագաթնաժողովի կազմակերպման անհրաժեշտություն է առաջացել այդ երկրների միջև մի շարք սուր տարաձայնությունները հարթելու համար:

Նախկինում արդեն տեղեկություններ կային, որ Սաուդյան Արաբիայի թագավորը հրավերք էր ուղարկել Իրանի նախագահին՝ չնայած, որ երկու երկրների միջև Սիրաիայի հարցով վերջերս հարաբերությունները բավական լարված էին:

Տեսանյութեր

Լրահոս