
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հերքում է Հալեպում թուրք սպաների ձերբակալման լուրը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ Սիրիայում թուրք սպաների ձերբակալմանմասին լուրերի առնչությամբ:
Գլխավոր շտաբի ինտերնետային կայքում տեղ գտած հայտարարության մեջ հերքվում է այն տեղեկատվությունը, թե Հալեպում ձերբակալվել են թուրք սպաներ: Հայտարարության մեջ ասվում է, որ արտասահմանյան ու տեղական մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նշվում էր, թե Սիրիայում ձերբակալվել են 12 թուրք սպաներ, այդ թվում՝ նաև 1 թուրք գեներալ: