Բաժիններ՝

Բելառուսին զրկեցին ոսկե մեդալից․ Լոնդոն 2012

Բելառուսցի թեթևաթլետուհի Նադեժդա Օստապչուկը զրկվել է Օլիմպիական խաղերի ժամանակ նվաճած ոսկե մեդալից։ Ինչպես հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ գնդի հրման մրցումներում չեմպիոն հռչակված մարզուհու դոպինգ-թեստը տվել է դրական պատասխան, նրա արյան մեջ հայտնաբերվել արգելված խթանիչ՝ մեթենոլոն։

Այս մրցումների ժամանակ երկրորդ տեղ զբաղեցրած նորզելանդուհի Վալերի Ադամսը կստանա ոսկե, բրոնզե մեդալ նվաճած ռուսաստանցի մարզուհի Եվգենիյա Կոլոդկոն՝ արծաթե, իսկ չորրորդ տեղը զբաղեցրած չինուհի Լիջիաո Կոնգը՝ բրոնզե մեդալ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031