Կանարյան կղզիներում անտառային հրդեհներից տարհանվել է 4700 մարդ
Կանարյան կղզիներում ուգին անտառային հրդեհներ են: Դրանք արդեն սփռվել են ավելի քան 3.300 հեկտար տարածության վրա: Գոմերա կղզում հրդեհները մոլեգնում են արդեն 7 օր շարունակ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Տարերային աղետից լրջորեն տուժել է Գարախոնայ ազգային այգին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ է գտնվում:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են բազմաթիվ հրշեջ ստորաբաժանումներ, 6 ուղղաթիռ և 4 ինքնաթիռ, ինչպես նաև զինվորականները:
Օդի բարձր ջերմաստիճանը և ցածր խոնավությունը խոչըդոտում են Կանարյան կղզիներում մոլեգնող հրդեհների մարման աշխատանքներին: Հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 4700 մարդ:
Հրդեհների հետևանով առաջացած բարդ իրավիճակի պատճառով փակվել են նաև մի քանի ավտոմայրուղիներ: