
Կապ է հաստատվել Բայկոնուրում վթարի հետևանքով կորած արբանյակներից մեկի հետ

Կապ է հաստատվել Telcom-3 արբանյակի հետ, որը օգոստոսի 6-ին Բայկոնուրից տանող հրթիռի վթարի պատճառով դուրս չէր բերվել ուղեծիր: Այս մասին «Վեստի»-ին տեղեկացրել են հիշյալ արբանյակն արտադրող ռուսական «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ընկերությունից:
«Արբանյակը կարողացել են թեքել դեպի Արևը, և նրա էներգահաշվեկշիռը պահպանվում է: Սարքի արևային մարտկոցները բացվել են: Հեռաչափական տվյալները ցույց են տվել, որ արբանյակի բոլոր համակարգերը աշխատանքային վիճակում են: Սակայն քանի որ արբանյակը համապատասխան ուղեծրում չէ, նրա օգտագործումն անհնար է», նշել են ընկերությունում:
Telcom-3 արբանյակը ստեղծվել է ինդոնեզական պատվերով: Այն պետք է ապահովեր Ինդոնեզիայի և Հնդկաչին թերակղզու բոլոր տեսակի կապի միջոցների աշխատանքը:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը վթարի կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել «Ռոսկոսմոսի» և տիեզերական սարքեր արտադրող ընկերությունների ղեկավարության հետ: