Բաժիններ՝

Օձի խայթոցից տուժողի վիճակը կայուն է

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 12-ին՝ ժամը 18:55-ին, տեղեկություն էր ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում գտնվող հողատարածքից` օձի խայթոցից թունավորումով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1965թ. ծնված Օլեգ Մկրտչյանը:

Օգոստոսի 13-ին ժամը 14:00-ին 168.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի պատասխանատու բժիշկ Արմեն Մուրադյանը տուժածի վիճակը գնահատել է բավարար. «Իրավիճակը կայուն է: Տուժողի վիճակը գնահատում եմ միջին ծանրության: Հենց նոր Օլեգ Մկրտչյանին տեղափոխեցին պալատ, որտեղ նա 1-2 օր կմնա հսկողության տակ, իսկ այնուհետև կարող է դուրս գրվել: Նշեմ նաև որ, տուժողի մոտ օձի խայթոցի ռեակցիա չի եղել: Օլեգ Մկրտչյանը ստացել է հակաթույն, իսկ այժմ ստանում է դեզինտօքսիկացիոն թերապիա` օրգանիզմի մաքրման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս