
Իրանում, վերջնական տվյալով, երկրաշարժի զոհ է դարձել 306 մարդ

Այսօր Իրանի խորհրդարանում այդ երկրի առողջապահության նախարար Մարզիե Վահիդ Դաստջերդին հայտնել է, որ երկրաշարժին զոհ է դարձել 306 մարդ, 3 հազար հոգի վիրավորվել է:
Մոհամեդ Նայջարը նաև հայտնել է փրկարարա-որոնողական աշխատանքների ավարտի մասին: Նրա խոսքով, այժմ հիմնական ուշադրությունն ուղղված է անտուն մնացած մոտ 16 հազար մարդկանց տանիքով եւ սնունդով ապահովելու աշխատանքներին: Նայջարը հայտնել է, որ երկրաշարժի տարածքում գտնվող 600 բնակավայրերի ավելի քան կեսը քանդվել են: Տարածաշրջանից տեղեկություններ են հասնում այն մասին, որ հոսպիտալները լեփ-լեցուն են եւ բժիշկները չեն հասցնում օգնություն ցուցաբերել վիրավորներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Իրանում օգոստոսի 13-ն ու 14-ը սգո օրեր են հայտարարվել: