Կարապետիչը` անորոշության մեջ
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն առաջադրելու է իր թեկնածությունը 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում:
Այդ մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Տ.Կարապետյանը:
Հարցին, թե արդյոք կմիանա՞ այլ քաղաքական ուժերի, կամ` հնարավո՞ր է` այլ կուսակցություններ սատարեն իրեն, Կարապետյանը պատասխանեց. «Դեռ կտեսնենք»:
Փորձեցինք ճշտել նաև Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ Տ. Կարապետյանի կարծիքը, սակայն նա հրաժարվեց խոսել այդ թեմայի շուրջ:
«Եվրասիական միության ստեղծման վերաբերյալ որևէ կարծիք դեռևս չունեմ: Դեռ անորոշ է»,- ասաց «Ժողովրդական կուսակցության» նախագահը: